Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում իրականացնում է վերապատրաստման գործընթաց, և շուրջ 300 անձ այս գործընթացն անցել է՝ լրացնելով աշխատանքի անցնելու համար չբավարարող կրեդիտները: Այս պահի դրությամբ 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք կա, իսկ ԼՂ-ից ստացվել են ավելի քան 560 բուժաշխատողի հայտեր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժառու շարունակում է իր առողջության վերականգնումը ՀՀ բուժհաստատություններում, 32 վիճակը ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել լավացումով:
Առողջության պահպանման առաջնային օղակներում կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 35550 անձ: