ԼՂ-ից բռնի տեղահանվածից 80 հազարին արդեն փոխանցվել է 100.000-ական դրամ միանվագ աջակցությունը, կառավարության հումանիտար կենտրոնում տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղարը: Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ առաջիկայում արդեն կփոխանցվի բնակարանների վարձակալության և կոմունալ վճարների գումարը: Զուգահեռ՝ Կառավարությունը շարունակում է զբաղվել նաև մեր հայրենակիցների կրթության, առողջության պահպանման և զբաղվածության հարցերով:
Մանրամասները՝ տեսանյութում: