ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 113-րդ կմ-ին բախվել են Volkswagen Golf (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1961 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 1956 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորներ Լ․ Դ.-ն (ծնված 2014 թ․), Լ․ Դ-ն (ծնված 2012 թ․), Լ․ Կ.-ն (ծնված 1990 թ․), Մ․ Դ-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։