Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենք կրելու՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, ավտոմեքենայի գողության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընտանեկան բռնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի ՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: