ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր այցելել է Իսրայել և հանդիպել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նա ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին, բայց և հանդես է եկել պաղեստինցիներին ուղղված հայտարարությամբ:
«Ես հենց նոր հայտարարեցի Գազային և Արևմտյան ափին նախատեսված 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին: Գումարը կաջակցի ավելի քան 1 միլիոն տեղահանված և հակամարտությունից տուժած պաղեստինցիներին:
Մենք կունենանք մեխանիզմներ՝ ապահովելու, որ այդ օգնությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և ոչ թե ՀԱՄԱՍ-ին կամ ահաբեկչական խմբավորումներին»,- ասել է ԱՄՆ նախագահը: