ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԳԴՀ-ում հանդիպում է ունեցել Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:
«Արձագանքելով պարոն Ռոթի առանձնացրած հետաքրքրություններին՝ ՀՀ պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների, ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային և հումանիտար հարցերի վերաբերյալ: Ընդգծվեց տարածաշրջանում լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման կարևորությունը»,- գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը;: