Ադրբեջանի և Չինաստանի էներգետիկ գերատեսչությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված համագործակցության զարգացմանն ու ներդրումների խթանմանը, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության ղեկավար Չժան Ցյանհուայի հանդիպման արդյունքում՝ Պեկինում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում:
Հուշագիրը, մասնավորապես, ուղղված է էլեկտրաէներգիայի, նավթագազային, նավթաքիմիական և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ նախագծերում ներդրումների խթանմանը։