Հայաստանի բնագիտական և տեխնիկական բուհերի 30 ուսանող և դպրոցների 9 աշակերտ արժանացել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների:
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ պարգևների հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ «Սիլիկոնյան լեռներ» (
Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ: Պարգևները հանձնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այս տարվա մրցույթին մասնակցել են 73 աշակերտ ավագ և միջնակարգ դպրոցներից և 120 ուսանող բնագիտական ուղղվածություն ունեցող բուհերից: