Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացման հետկանչի մասին օրինագիծը։
Օրինագծով առաջարկվում է չեղարկել «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացման մասին» օրենքի 1-ին հոդվածը: Փոխվում է նաև դաշնային օրենքի անվանումը՝ «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի» օրենք։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 412 պատգամավոր, ձեռնպահ և դեմ ձայներ չեն եղել։ Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ պայմանագրի վավերացումը հետ է կանչվում՝ ի շահ Ռուսաստանի անվտանգության։