Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Այցի շրջանակներում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: