Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի խմբերի նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժեղ ելույթը և Եվրոպական խորհրդարանի վճռական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին»,- գրել է պատգամավորը՝ տարածելով Փաշինյանի ելույթին հետևած հոտնկայս ծափահարությունների կադրերը: