Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ` Իսրայելից Հայաստան է վերադարձել նախապես ցուցակագրված 149 Հայաստանի քաղաքացի և ազգությամբ հայ: Փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ վերադառնալ ցանկացողների ցուցակները շարունակաբար թարմացվելու են և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: