Նա նշել է, որ նախատեսվում է`
• Թույլատրել այն բուժաշխատողների գործունեությունը, ովքեր դեռևս չունեն ՇՄԶ անհրաժեշտ կրեդիտներ՝ միաժամանակ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ և ստանալ հավաստագրեր:
• Պետական պատվերի շրջանակներում ևս 1200 բուժաշխատողի անվճար վերապատրաստել մինչև տարեվերջ: Այս պահին 300-ից ավելի մարդ վերապատրաստվում է:
• Բոլոր բուժաշխատողների վերաբերյալ հավաքագրվում է տեղեկատվություն, թարմացվում է թափուր պաշտոնների ցանկը` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակից մինչև հիվանդանոցներ. համալրումները շարունակվում են: