Լեռնային Ղարաբաղից 1000 բռնի տեղահանված դիմում է ներկայացրել Հայաստանի բուհերում կրթությունը շարունակելու համար: Կառավարությունն ուսումնական այս տարվա վարձի լրիվ կամ մասնակի հատուցման համար նրանց կրթաթոշակ է տրամադրում: Աջակցությունից օգտվելու համար ուսանողները պետք է դիմեն այն ուսումնական հաստատություն, որտեղ տեղափոխվել են: Միակ պայմանը, որ բուհը պետական արտոնագիր ունենա:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: