Իսրայելական բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ է թիրախավորել։ ԶՈՒ մամուլի ծառայության տվյալով՝ հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստների և բանկի, որն օգտագործվել է ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար: ՀԱՄԱՍ-ն էլ հայտնել է, որ իրենց թիրախում է նաև Թել Ավիվը:
Իսրայելի բանակը ոչնչացրել է չորս զինյալի, որոնք փորձել են երկրի տարածք ներխուժել Լիբանանից։ Շարունակվում են ավիահարվածները Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին:
Հակամարտության սրման պատճառով զոհերի թիվը ժամառժամ աճում է: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 2800, վիրավորվել 9700-ից ավելի մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ։ Իսրայելը հայտնում է 1500-ից ավելի զոհի մասին։ ՀԱՄԱՍ-ի Իզ-էդ-Դին ալ-Քասամ խմբավորումը հայտարարել է, որ գերիների թիվը հասնում է 250-ի, սակայն իսրայելական հարվածների պատճառով 22 գերի զոհվել է: Խմբավորումը խոստացել է ազատել օտարերկրյա քաղաքացիներին, երբ հանգամանքները թույլ տան։ ՀԱՄԱՍ շարժումն էլ հայտնել է, որ մտադիր է Իսրայելի հարավում գերեվարված պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 6 հազար պաղեստինցիների հետ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ էսկալացիայի ֆոնինլիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը և Իրանին կոչ է արել խուսափել Իսրայելի վրա հարձակումներից, նախազգուշացրել՝ պատասխանը կոշտ կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում: