Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական մարտավարական զորավարժություններ կանցկացվեն՝ հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
«Ադրբեջանում են Թուրքիայի մի խումբ զինվորականներ և ավիացիոն միջոցներ, որոնք կմասնակցեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Վարժանքները նախատեսված են հոկտեմբերի 23-25-ը։