Ռուսական կողմը հարվածներ է հասցրել ուկրաինական մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Խերսոնին և Օդեսային: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական ուժերը նաև շարունակում են Ավդեևկան շրջափակելու փորձերը:
Ուկրաինայի զինված ուժերն էլ հարվածել են Բերդյանսկի և Լուգանսկի ռազմական օդանավակայաններին, խոցել ռուսական ուղղաթիռներ։
Բելգորոդի նահանգապետն էլ հայտնել է, որ ուկրաինական ուժերն անօդաչուներով թիրախավորել են մարզի տարածքը, մի քանիսը հաջողվել է խոցել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: