ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հոկտեմբերի 18-ին այցելել Իսրայել:
Թել Ավիվում ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարն աջակցություն կհայտնի Իսրայելի անվտանգությանը և կպարզի, թե ինչ է անհրաժեշտ այդ երկրին պաշտպանվելու համար:
Պետքարտուղարը հավելել է, որ այժմ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները պայմանավորվել են Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծրագիր մշակել։