Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Ջեյհուն Բայրամովը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին:
Բայրամովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության վերաինտեգրման համար խոչընդոտներ այլևս չկան: Քլևերլին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Երևան-Բաքու բանակցությունները պետք է շարունակվեն:
Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակը քննարկել էին նաև Ադրբեջանի և Գերմանիայի գլխավոր դիվանագետները: Բայրամովը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: «Բաքուն հուսով է, որ Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»,- հավելել է Բայրամովը: