ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 50 հազարական դրամի ֆինանսավորման որոշումը Կառավարությունը կհաստատի առաջիկա նիստում: Հումանիտար կենտրոնի աջակցության ծրագրերի ընթացքը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, տեղեկություն հայտնել նաև հանրապետությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ:
Աշխատանք փնտրողները խորհրդատվության համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ: