Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Դատախազը միջնորդել է, որպես վկա, դատարան հրավիրել փորձագետների և մի շարք անձանց՝ այդ թվում Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջը: Դատարանը բավարարել է միջնորդությունները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան