Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Նիստի ընթացքում դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդել է որպես վկա դատարան հրավիրել փորձագետների և մի շարք անձանց, այդ թվում Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջը:
Գևորգ Քոչարյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Մի մասը գործին մասնակցող անձինք են, այսինքն՝ այնքանով, որքանով վերջիններիս անվամբ գրանցված գույքերը մենք դիտել ենք Սեյրան Օհանյանին պատկանող և բռնագանձման ենթակա: Մյուս մասը գործին մասնակցող անձինք չեն, բայց որոշակի փուլերում առնչություն են ունեցել այդ գույքերի հետ, այսինքն՝ նրանց ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ: