Ադրբեջանական ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանն ադրբեջանական դատարանում իրեն մեղսագրվող հանցանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել:
Բաքվի Յասամալի շրջանային դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: Նրան առաջադրվել է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության» շինծու մեղադրանք: 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Նա առևանգվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին: