ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
- սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
- աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը և աշխատասեղանները՝ ներառյալ սարքավորումների և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, կառուցված են եղել հիգիենայի պահանջները չբավարարող նյութերից.
- չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: