Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 08։47-ի,ն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոպեդը (վարորդ՝ Է. Հ., ծնված 1959թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):
Փրկարարները ձորից դուրս են բերել Է. Հ.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները ձորից դուրս են բերել նաև մոպեդը։