Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Ռեբեքա Գրինսպանի հետ։
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպմանը նախարարը UNCTAD-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ոլորտում վերջին շրջանում գրանցվող աճի բարձր ցուցանիշները։
Անդրադառնալով Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումներին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ Արաբական Միացյալ էմիրություններն ունեն ծանրակշիռ դեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրող այլ հարցեր ևս։