Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել են 149-ը: