Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները: Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսերի մասին խոսելիս` Բայրամովը նշել է` «Ադրբեջանը հուսով է` Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»: