Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայությունն աջակցում է երկրում «Ալ Ջազիրայի» բյուրոն փակելու՝ Իսրայելի կապի նախարար Շլոմո Քարլի առաջարկին: Այդ մասին հայտնում է Kan ռադիոկայանը։
Ըստ կապի նախարարի՝ հեռուստաալիքը սադրանքներ է հրահրում, և այդ գործունեությունը ռիսկային է իսրայելցի զինվորականների համար: Նախաձեռնությանն արդեն աջակցել են հրեական պետության ԶՈՒ գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ը, որտեղ նախկինում հակառակ կարծիքի էին:
Kan ռադիոկայանը նաև հայտնել է, որ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունն ավելի զուսպ դիրքորոշում ունի այս հարցում, սակայն հեռուստաալիքի բյուրոյի փակմանը չի առարկում: