Նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Այդ մասին տեղեկություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:
Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։
Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ։