ՀԱՄԱՍ-ի կողմից կառավարվող Գազայի ռմբակոծությունները շարունակվել են ամբողջ գիշեր և առավոտյան. բնակիչներն փաստում են, որ դա շրջանին ամենաուժեղ հարվածն է եղել ինն օրվա ընթացքում: Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տվյալով` միայն Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առավոտյան զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ, մեծ մասը՝ կանայք և երեխաներ: ՀԱՄԱՍ խմբավորումը պատասխանել է՝ հայտարարելով Թել Ավիվի հրթիռակոծման մեկնարկի մասին:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 2750 պաղեստինցի, վիրավորվել՝ 9700-ը։ Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում 199 մարդ։ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ մտադիր է իր մոտ գտնվող պատանդներին փոխանակել ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների և Իսրայելի բանտերում գտնվող բոլոր արաբների հետ։ Իսրայելական կողմի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում: