Ռումինիայի ափերի մոտ՝ Սև ծովում, լողացող ականից վնասվել է Լիբերիայի դրոշի ներքո նավարկվող նավթամթերք տեղափոխող լցանավը:
Ինչպես հայտնում է Sky News-ը, նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Ալի Նաջաֆով» լցանավը աննշան վնասվել է, իսկ անձնակազմը չի տուժել։ Bosphorus Observer խորհրդատվական ընկերության ղեկավար Յորք Իսիկի խոսքով՝ այդ պահին ինքը եղել է Սուլինի ջրանցքի մոտ։
Այս ամսվա ընթացքում սա երկրորդ նավն է, որը բախվում է լողացող ականի։