Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի հոկտեմբերի
16-19-ը գործուղվել է Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ)՝ Հնդկաստանի
համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին
նվիրված կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: