Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները Գազայի հատվածում՝ Իսրայելի կողմից անկլավի զանգվածային գնդակոծության պատճառով։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) հայտարարության մեջ:
«Ավելի քան 1 միլիոն մարդ, որը կազմում է Գազայի ամբողջ բնակչության գրեթե կեսը, ստիպված լքել է իր տունը։ Միևնույն ժամանակ, շուրջ 600 հազար ներքին տեղահանված գտնվում է անկլավի կենտրոնական շրջաններում, իսկ նրանցից 400 հազարը տեղավորված են UNRWA-ի օբյեկտներում, ինչը մի քանի անգամ գերազանցում է օգնություն ցուցաբերելու մեր հնարավորությունները»,- ընդգծել է գործակալությունը։
Բացի այդ, UNRWA-ն հաստատել է Գազայում իր 14 աշխատակցի մահվան փաստը՝ նշելով, որ այդ թիվը վերջնական չէ և կարող է հետագայում աճել։