Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունը Գազայի հատվածում հետաձգվել է մի քանի օրով, հայտնում է The New York Times-ը:
Գործողության նպատակը ՀԱՄԱՍ-ի բարձրագույն քաղաքական և ռազմական հիերարխիայի ոչնչացումն է և Գազա քաղաքի գրավումը:
Գազան գրավելը կդառնա 2006 թվականին Լիբանան ներխուժումից ի վեր Իսրայելի խոշորագույն ցամաքային գործողությունը:
Պարբերականը, վկայակոչելով ՑԱԽԱԼ-ում իր աղբյուրներին, նշում է, որ ուրբաթ օրը կարճ ժամանակով Գազայի հատված են մուտք գործել իսրայելական հետախուզական խմբերը, սակայն պաշտոնապես գործողության մասին չի հաղորդվել: