Հայոց պատմության դասագրքերից մեկի հեղինակն ինքն է պատմության մեջ ընկել: 7-րդ դասարանի համար նախատեսված գրքում Տիգրան Մեծի ժամանակների քարտեզում կա Ադրբեջան, Թուրքիա ու ԼՂ՝ 2020-ի պատերազմի հետևանքով փոփոխված տարածքով:
Մինչև մրցակից դասագրքի հեղինակն ու հանրության մի մասը քննադատում են պատմաբանին ու ձեռնարկի մուտքը դպրոցներ թույլատրած նախարարությանը, պաշտպանվող կողմը պարզաբանում է՝ դպրոցականները հաճախ հարցնում են ուսուցիչներին՝ այժմյան աշխարհագրությամբ, որ երկրներն էր ընդգրկում ծովից ծով Հայաստանը, ու հեղինակը, ոչ թե ցույց է տվել, թե իբր Ք. ծ. ա. առաջին դարում Ադրբեջան է եղել, այլ պարզապես նշել է կայսրության տարածքում հետագայում ձևավորված պետությունների անվանումները ևս:
Ի դեպ, Ասորիքին զուգահեռ նշված է նաև Սիրիայի անվանումը, Վիրքին զուգահեռ՝ Վրաստանը:
Բայց, պարզվում է, այս քարտեզի շուրջ առաջացած շփոթմունքը միակ խնդիրը չէ. բողոքողներին ու պարզաբանողներին լսել է Աննա Զախարյանը: