Տեղահանված մեր հայրենակիցների առողջության պահպանման համար ծրագրեր է մշակել Հայաստանի կառավարությունը: Նրանց բոլորի համար առողջապահական ծառայություններն անվճար են՝ լինի բժշկի կոնսուլտացիա, թե բարդ վիրահատություն:
Կարիքների գնահատման ու պոլիկլինիկաների աշխատանքի թեթևացման համար գործում են բժիշկների շրջիկ թիմեր, որոնց կազմում նաև հոգեբաններ են ընդգրկված: Առողջապահական համակարգը նաև աշխատանքի է հրավիրում արցախցի բուժաշխատողներին՝ նրանց արտոնյալ պայմաններ առաջարկելով:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան