Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։
«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի նվազել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության հատուկ կոչ անել», - ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
«Հուսով եմ, որ նրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրելը՝ անկախ տարաձայնություններից», - ասել է Ֆրանցիսկոս պապը: