Եգիպտոսում տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Հաքան Ֆիդանը և Աննալենա Բերբոքը քննարկել են Գազայի հատվածում և Իսրայելում զարգացումները, ՀԱՄԱՍ-ի գերեվարած գերմանացիների վերադարձի, տուժածներին հումանիտար աջակցության և տարհանման հեռանկարը:
Թուրքական կողմի տվյալով՝ դիվանագետները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։
Ակնկալվում է, որ Ֆիդանին կընդունեն Եգիպտոսի նախագահը և արտգործնախարարը: Հանդիպումների ընթացքում կքննարկվի տարածաշրջանում առկա բարդ իրավիճակը: