Սիրիան աջակցում է անկախ պետություն ստեղծելու՝ պաղեստինցիների պայքարին՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
Նրա խոսքով՝ «ժամանակն է վերջ դնել Իսրայելի հանցագործություններին և պատասխանատվության ենթարկել 70 տարի շարունակ պաղեստինցիներին ճնշելու համար»:
Ավելի վաղ՝ Աբդոլլահիանն այցելել էր նաև Բաղդադ և Բեյրութ, կոչ արել իսլամական պետություններին շտապ խորհրդակցություն անցկացնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել աջակցությունը պաղեստինցիներին։