Երևան քաղաքում հոկտեմբերի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։