Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
«Սիրելի երևանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։
Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն, քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։
Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,- ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ: