Փարիզի Լուվր թանգարանը փակել է դռները այցելուների համար՝ ռումբի մասին հաղորդումների պատճառով: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալով՝ այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է շենքը, հետաքննություն է անցկացվում։ Վերսալի պալատի աշխատակիցները ևս պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումներ են ստացել, մարդիկ տարհանվել են: Ավելի վաղ՝ Ֆրանսիայի Արաս կոմունայում էլ դպրոցի ուսուցիչներից մեկի սպանության ֆոնին ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ սահմանելու որոշում էր կայացվել: Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը «իսլամիստական բարբարոսական ահաբեկչության» դրսևորում է որակել։
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: