Լոնդոնում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցություն հայտնելու Պաղեստինի ժողովրդին։ Reuters-ի տվյալով՝ Նրանք կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Գործակալությունը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները մեղադրել են Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարություններին՝ Իսրայելին օգնելու համար։ Ցուցարարները նաև կարմիր ներկ են շպրտել BBC-ի շտաբի վրա:
Հակաիսրայելական երթեր են եղել Նյու Յորքի փողոցներում. ԱՄՆ իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: Ցույցեր են եղել նաև Դյուսելդորֆում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում, Հռոմում, Թուրքիայի, Պակիստանի, Եմենի որոշ քաղաքներում, Աֆղանստանում: