«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ անօրինական դատավարությունը»,- նշված է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:
«Վագիֆն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում 2023 թվականի հուլիսի 29-ին, երբ ԿԽՄԿ-ն նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատության համար։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա իրականացնում է անմեղ մարդու նկատմամբ կամայական դատավարություն: Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու իր պաշտպանած արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան»,- նշված է գրառման մեջ: