ՀԱՄԱՍ շարժումը բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը և Մոսկվայի ջանքերը Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հայտնել է խմբավորումը:
«Շնորհակալ ենք, որ նա չի ընդունում Գազայի հատվածի շրջափակումը, մարդասիրական օգնության մատակարարումների դադարեցումը և անզեն խաղաղ բնակչության վրա հարձակումը»,- ասված է շարժման հաղորդագրությունում։
Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Իսրայելը ենթարկվել է դաժան հարձակման, սակայն հակամարտության լուծումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինի դեպքում: Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում։