Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հյուսիսում գտնվող Արաս կոմունայում դպրոցի ուսուցչի սպանությունից հետո հանձնարարել է մինչև 7 հազար զինվորականի ներգրավել Հանրապետության քաղաքների փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Սենտինել» գործողության համար զինծառայողների հավաքագրումը կիրականացվի մինչև երկուշաբթի երեկո:
Այդ գործողությունը սկսվել էր դեռևս 2015 թ. նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Մայրաքաղաքի և այլ քաղաքների փողոցներում մշտական հիմունքներով պարեկություն է իրականացնում 3 հազար զինծառայող։ Այժմ Մակրոնի հրամանով այդ թիվը ավելի քան կկրկնապատկվի: