Եգիպտոսում տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Աննալենա Բերբոքը և Հաքան Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում և Իսրայելում զարգացումները, ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված գերմանացիների վերադարձի, տուժածներին հումանիտար աջակցության և տարհանման հեռանկարը: Թուրքական կողմի տվյալով՝ դիվանագետները քննարկել են նաև իրավիճակը Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Բերբոքը քննարկել է նաև Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Պաշտոնյաներն ընդգծել են ապաէսկալացիայի, ինչպես նաև խաղաղ բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսանյութում: