Կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ նաև այլ երկրների կառավարություններից ստացվող օգնությանը՝ աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 35 մլն եվրո:
Եվս 35 մլն եվրո կհատկացվի այլ եղանակով. 15 մլն եվրոն՝ բյուջետային աջակցության եղանակով կփոխանցվի ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, մնացած գումարը զարգացման գործակալությունները կտրամադրեն իրենց ներկայացուցչությունների միջոցով:
Հումանիտար օգնություն է գալիս նաև տարբեր ապրանքների տեսքով: Ըստ փոխվարչապետի՝ երկու շաբաթվա ընթացքում ստացվել է 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի: