Կառավարության որոշմամբ կլուծվի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, մասնավորապես՝ ուսուցիչների զբաղվածության հարցը:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ գործադիրի վերջին նիստում հաստատվել է ուսուցիչների արտամրցութային կարգով թափուր աշխատատեղերի լրացման կարգը: Ուսուցիչներին կտրվի 30 տոկոս հավելավճար, իսկ սահմանամերձ բնակավայրերում հավելավճարի գումարը կկազմի 50 հազար դրամ:
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքի վայրը, կգործի հոկտեմբերի 16-ից: